26 12 2018

Բաքուն շարունակում է պատերազմով սպառնալ.Դավիթ Բաբայան. NEWS.am

Բաքուն շարունակում է պատերազմով սպառնալ.Դավիթ Բաբայան. NEWS.am

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունները վկայում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթացին պաշտոնական Բաքվի պատրաստ չլինելու մասին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

«Մամեդյարովի հայտարարությունները կարելի է գնահատել ոչ այլ կերպ, քան Բաքվի ապակառուցողական դիրքորոշման հերթական դրսևորում: Անհասկանալի է, թե սա ո՞ւմ հանդեպ է անհարգալից վերաբերմունք՝ մե՞ր, թե՞ ինքն իր: Ադրբեջանի ԱԳ նախարարը որպես մեծ զիջում խոստանում է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ու ինքնակառավարումը: Իսկ ի՞նչ է՝ հիմա դրանից զրկվա՞ծ ենք: Համանման հայտարարություններին զուգահեռ՝ Բաքուն շարունակում է պատերազմով սպառնալ: Չիրականացված երազանքներին դիմելու փոխարեն, Ադրբեջանի իշխանությունները պետք է փոխեն հռետորաբանությունն ու մոտեցումները, պաշտոնական Ստեփանակերտի հետ ուղիղ բանակցություններ սկսեն: Սա մեծ քայլ կլիներ դեպի սուբստանտիվ բանակցություններ, ինչպես սիրում է արտահայտվել Մամեդյարովը»,- նշել է Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի առաջարկած սցենարը նախատեսում է հաջորդ քայլով Ռամիլ Սաֆարովին Ղարաբաղի գեներալ-նահանգապետ նշանակումը: «Այդ ժամանակ «ֆիզիկական անվտանգության ապահովման» իմաստով ամբողջական լրակազմ կլինի: Ցավալի է, որ պաշտոնական Բաքուն իր պատրանքներից չի կարողանում հրաժարվել և նույն ոգով է շարունակում: Ադրբեջանի իրական նպատակները չեն փոխվել»,- շեշտել է Արցախի նախագահի մամուլի քարտուղարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ