25 12 2018

Հայաստանը մնաց հավաքական միայնության մեջ․ «Կոմերսանտ»

Հայաստանը մնաց հավաքական միայնության մեջ․ «Կոմերսանտ»

ՀԱՊԿ անդամ 6 պետություններից հինգը պաշտոնապես աջակցել են Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Դիրքորոշումը չի հայտնել միայն Երևանը։ Այս մասին գրում է Коммерсантъ-ը։

Ըստ լրատվամիջոցի դիվանագիտական աղբյուրների՝ հարցը վերջնականապես կլուծվի դեկտեմբերի 27-ին կայանալիք Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ:

Զասի թեկնածությանը, նշվում է, հավանություն  է տվել նաև Ռուսաստանը, Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կայացել է դեկտեմբերի 18-ին, սակայն Կրեմլի կայքում պաշտոնական հաղորդագրություն չկա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ