Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը պե՞տք է լուրջ վերաբերվել, թե՞ ոչ։
Հարցը բարձրացվեց քաղաքական և փորձագիտական քննարման օրակարգ՝ հերթական խնդիր դառնալով Հայաստան-Ռուսաստան երկկողմ և բազմակողմ հարաբերություններում։
Ցանկանում եմ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է այս կազմակերպության ՀիմՆԱԴԻՐ ԱՆԴԱՄ- ՊԵՏՈՒԹՅՈՒՆ և կասկածի տակ դնելով ՀԱՊԿ լրջությունը անուղղակիորեն լասկածի տակ է դրվում նաև Հայաստանի, ապա այդ կազմակերպությանն անդամակցող մնացած պետությունների լրջությունը։
Ձևակերպումը շատ ավելի վտանգավոր կլիներ Հայաստանի համար, եթե նույն Փաշինյանը մինչ այդ հայտարարած չլիներ, որ ՀԱՊԿ-ը չափազանց կարևոր է Հայաստանի համար։
Մնում է վերջնականապես կողմնորոշվել, հիմա չափազանց կարևո՞ր է, թե՞ ամեն դեպքում անլուրջ»։
Վահան Իշխանյանը ֆյեսբուքյան իր էջում գրել է.
«Մանվել Գրիգորյանին ազատել են ինչ որ գործարքի արդյունքում, իսկ ազատողն էլ դատարանը չի
Մանվել Գրիգորյանին կալանավորել էին տուշոնկաների ու տանը պահվող անօրինական զենքի համար, որոնք նրա հանցագործություններից ամենաանմեղն են, և այն որ 6 ամսվա ընթացքում նրա դեմ ոչ մի ուրիշ քրեական գործ չհարուցվեց, ենթադրել է տալիս որ նրան կալանավորել էին ոչ թե հանցանքի այլ մի ուրիշ բանի համար։ Իսկ ազատելու պատճառն էլ հաստատ նրա առողջական վիճակը չէր, շատ ավելի ծանր առողջական վիճակի մեջ գտնվող և ավելի մեղմ հանցանքի մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանին ոչ մի կերպ չեն ազատում։ Ուրեմն, ինչ որ գործարքի արդյունքում են նրան ազատել, իսկ թե ինչու են 25 միլիոն գրավով ազատել, և դատարանների դեմ այն վրդովմունքը թե տեսեք անարդարություն է, քանի որ աղքատները չեն կարող այդքան գրավ վճարելով ազատվել, նկատենք, որ անարդարությունը սկսվում է անտեղից որ գրավով ազատելը կամ գրավի չափը դատարանները չեն որոշողը, այս հնչեղ գործերով մարդկանց գրավով ազատելն ու գրավի գները որոշում է ՀՔԾ պետը կամ նրանից վեր կանգնած անձը, և եթե իսկապես անարդարության դեմ անկեղծ վրդովվողներ կան, ապա այս անձանց դեմ պետք է բողոքեն։ Խնդրեմ, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցում երևում է ով է գրավի չափը որոշողը և ինչի. «թող մեծ գրավ լինի որպիսի հիմնավոր կասկծին չկպնեն։ Կարելի ա Խաչատուրովին մեծ գրավով ազատել»։ Ուրեմն Մանվել Գրիգորյանի և կալանավորելն, և ազատելը մի ռազմավարության տարբեր փուլերն են»։
Վահե Եփիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Միանում եմ գործընկերոջս՝ Hayk Alumyan ֊ի կոչին, քանի որ կտրականապես անթույլատրելի եմ համարում որևէ միջամտություն դատարանի կողմից արդարադատության իրականացմանը։
《Հարգելի Գործընկերներ: Գրում եմ ոչ թե որպես այս կամ այն անձի պաշտպան, այլ՝ ավելի, քան 22 տարվա փաստաբան: Այսօր մի խումբ անձիք հավաքվել են սկզբում ՀՀ արդարադատության նախարարության, իսկ հետո՝ դատախազության դիմաց, բողոքելով Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու դեմ: Սա թույլլատրելի գործողություն է, անկախ այն բանից՝ ով է նրանց հետ համամիտ, իսկ ով՝ ոչ: Բայց այժմ սկսել են հնչել ակնհայտ սադրիչ կոչեր՝ գնալ դատարան և պարզաբանումներ պահանջել որոշումը կայացրած դատավորից: Այս ոտնձգությունը պետք է անմիջապես արմատախիլ արվի իշխանությունների կողմից և բացառվի հետագայում նման մեթոդի ոչ միայն կիրառումը, այլ անգամ՝ կիրառման կոչերը: Եթե, այնուամենայնիվ, գործադիր իշխանությունը միջոցներ չձեռնարկեց և դատավորին թողեց մենակ՝ ամբոխին դեմ առ դեմ, ապա կոչ եմ անում բոլոր փաստաբաններին, անկախ ներքին անհամաձայնություններից, այս կամ այն գործի նկատմամբ վերաբերմունքից, քաղաքական հայացքներից՝ անպաշտպան չթողնել դատավորին, հավաքվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում: Հ.Գ. չեմ ուզում անդրադառնալ դատավոր Դ.Բալայանի անձին և նրա վաստակին, քանի որ այս դեպքում մենք պետք է դատավորին սատարենք ոչ միայն հաշվի առնելով նրա նկատմամբ մեր բացառիկ վերաբերմունքը, այլ բոլոր դեպքերում, անկախ դատավորի ով լինելուց》:
Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գործող իշխանության ղեկավարի արձանը տեղադրում եք ճանապարհի վրա, ուրախանում և հպարտանում եք, բայց հետո զարմանում եք, որ ինչ-որ մեկը արձանի գլուխը ջարդելա։ Մարդիկ հազար տարի առաջվա ղեկավարների արձաններն են վնասում, իրենց բողոքը տեղ հասցնելու համար, դուք զարմանում եք, որ Հայաստանում գործող ղեկավարի արձանը վնասել են։
Նորմալ երևույթա։ Բախտներս բերելա մենք Ադրբեջան չենք, թե չէ գլուխ ջարդողին մինիմում 10 տարի կդատեին, քանի որ հաստատ արձանը վնասող կպարզվեր, որ թմրանյութի վաճառքովա զբաղվում ու ամբողջ տունն էլ թմրանյութի տեսականիներ են։
Հիմա չես կարա կոնկրետ իմանաս որևէ քաղաքացի է կոտրել , թե նախկին իշխանության համակիրներից մեկը, որպեսզի նման տպավորություն ստեղծի, բայց ամեն դեպքում ճիշտ կլինի այդ արձանը հանվի այդ վայրից։ Եթե իհարկե չեք ցանկանում, որ ամիսը մեկ «Նիկոլի գլուխը ջարդեն»։
Ամեն ինչ իր չափը ու սահմանը ունի, որը անցնել չի կարելի։ Թող երկրի ղեկավարը այնպիսին լինի, որ տարիներ հետո սերունդները նրա արձանը տեղադրեն առավել արժանի վայրում, բայց ոչ երբեք ճանապարհի վրա ու գործող ղեկավարի դեպքում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը