22 12 2018

Դեմոկրատներն ԱՄՆ կառավարությանը զրկել են ֆինանսավորումից



ԱՄՆ որոշ դաշնային հաստատություններ մասամբ կրճատել են աշխատանքը բյուջեի օրինագծի չընդունման պատճառով, ինչին հանգեցրել է Թրամփ-դեմոկրատներ դիմակայությունը Սենատում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Տեղական ժամանակով կեսգիշերին լրացել է կառավարությունը ֆինանսավորող 7 օրենքների գործողության ժամկետը: Առանց ֆինանսավորման են մնացել ԱՄՆ պետքարտուղարությունը, արդարադատության, ներքին անվտանգության, գյուղատնտեսության, տրանսպորտի նախարարությունները, ինչպես նաև այլ գերատեսչություններ: Օրենքով նրանք պետք է զգալիորեն կրճատեն աշխատանքը՝ աշխատակիցների մի մասին ուղարկելով հարկադիր արձակուրդ:

Բանն այն է, որ Թրամփը պնդում է, որ բյուջեում ներառվի 5 մլրդ դոլարը` Մեքսիկայի հետ սահմանին անվտանգության ապահովման համար, իսկ դեմոկրատները դեմ են: Նրանք այդպես էլ չեն եկել համաձայնության:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ ԱՄՆ դաշնային կառավարության սշխստանքների դադարը երկար չի ձգվի։ Այս մասին նա թվիթերյան էջում տեսաուղերձ է հրապարակել։

«Մենք ոչինչ չեն կարող անել այդ առնչությամբ, քանի որ անհրաժեշտ է, որ դեմոկրատները մեր օգտին քվեարկեն․․․Հույս ունեմ, որ դադարը երկար չի տեւի»,-ասել  է նա։ Թրամփը նաև հայտարարել է, ԱՄՆ-ն պետք է անվտանգ սահմաններ ունենա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ