7or.am-ը գրում է․ «Ադրբեջանը նախագահ ունի: Ազգանունը Ալիև, անունը՝ Իլհամ: Էս նախագահը կին ունի: Անունը Մեհրիբան, աղջիկ «վախտվա» ազգանունը՝ Փաշաև:
Ուրեմն էս Մահրիբանը Ադրբեջանի 1-ին փոխնախագահն է, հնարավոր բոլոր «յուղոտ»հիմնադրամների, այդ թվում՝ «Հեյդար Ալիևի»անվան հիմնադրամի նախագահը:
Մեհրիբանը բազմիցս ընտրվել է Միլի Մեջլիսի (իրենց Ազգային ժողովը) պատգամավոր: Նա «ձեռքի հետ» նաև ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ միջազգային կառույցների բարի կամքի դեսպան է:
Մեհրիբանը Ադրբեջանի 2-րդ դեմքն է, իսկ փաստացի՝ 1-ին դեմքը, քանզի ասում են, որ լրջորեն ազդում է ամուսնու՝ Իլհամի որոշումների վրա (փաշաևների կլանը ալիևների կլանից պակաս ազդեցիկ չէ):
Ադրբեջանում հաստատված խաղի այդ կանոնը բնական է, քանզի ավտորիտար ռեժիմը, այն էլ՝ մահմեդական մշակույթով համեմված, այլ բան չէր ենթադրում:
Հայաստանում նման բան չկա, քանզի մենք 1700 տարուց ավելի է, ինչ պետականորեն քրիստոնեական արժեհամակարգ ենք դավանում և այս տարվա մայիսից դարձել ենք սուպերժողովրդավարական երկիր, որտեղ որոշումները փողոցում են ընդունվում՝ «գըմփ-գըմփ-հո՛ւ»-ական լրջագույն քննարկումներից հետո:
Մենք ունենք հպարտ քաղաքացիներ, որոնք «դուխով» են ու չեն հանդուրժի Ադրբեջանի տիպի ավտորիտարիզմ ու մահմեդական բարքեր: Հայ ժողովուրդն իր գլխին չի հանդուրժի Իլհամ ու Մեհրիբան: Հպարտ քաղաքացիները բավարարվում են Նիկոլով ու Աննայով:
Մեզ մոտ ադրբեջանական խաղի կանոններ չեն կարող լինել, և հենց դա է պատճառը, որ մեզ մոտ ոչ թե Նիկոլ Փաշինյանի հոր անվան հիմնադրամ են բացել ու այդ հիմնադրամի ղեկավարումը վստահել Փաշինյանի կնոջը, այլ ընդամենը «Իմ քայլը» անունը կրող հիմնադրամ է բացվել: Նմանությունն այն է, որ մեզ մոտ էլ է պետության ղեկավարի կնոջը վստահվել հիմնադրամի կառավարումը, բայց դա տեղի է ունեցել հայ ժողովրդի որոշմամբ, իսկ ահա Ադրբեջանում Մեհրիբանին «Հեյդար Ալիև» հիմնադրամի ղեկավար են նշանակել նեղ ընտանեկան միջավայրում որոշում կայացնելիս:
Համ էլ մեզ մոտ ամեն ինչ, ի տարբերություն Ադրբեջանի, բաց է ու թափանցիկ: Օրինակ՝ վերջերս Փաշինյանի կինն այցելել էր Շվեյցարիա ու վերադառնալուն պես հայ ժողովրդին մանրամասն ներկայացրեց, թե ինչքան է «նստել» այդ այցը մեր պետության վրա: Պարզվում է, որ դեպի Շվեյցարիա ու հակառակ ուղղությամբ ծախսը կազմել է 6.130.000 դրամ կամ 12 հազար դոլարից մի փոքր ավելի: Բայց եթե հաշվի եք առնում այն հանգամանքը, որ Ա. Հակոբյանը կարողացել է այդ այցից տուն վերադառնալ 75.435.620,73 ՀՀ դրամով (ավելի քան 150 հազար դոլար), ապա տրամաբանական է դառնում, որ հպարտ քաղաքացիները անընդհատ ֆինանսավորեն Փաշինյանի կնոջ գործուղումները:
Ավելին՝ Հակոբյանին պետք է խնդրել, որ նա արտասահմաններից Հայաստան վերադառնա շատ կարճ ժամանակահատվածով, քանզի 1-ին 12 օգուտ է բերում մեր երկրին, երբ լինում է դրսում: Եթե մի գնալը «նստում» է 6 միլիոն, իսկ հետ գալուց արդեն ունենում ենք 75 միլիոն,ապա պետք է դա դարձնել ռազմավարական գիծ. աշխարհում այնքա՜ն շվեյցարիաներ կան: Էլ ո՞ւմ են պետք նախարարությունները, հարկայինն ու մաքսայինը, խորհրդարանն՝ ի վերջո, եթե կա «Իմ քայլը» հիմնադրամը, որի ղեկավարն, ի դեպ, նաև խաղաղասիրական առաքելությունէ իրականացնում ու ակտիվորեն ներգրավված է Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում:
Մի խոսքով, պետք է ամեն ինչ անել, որ «Իմ քայլը» հիմնադրամը նորանոր լիազորություններով օժտվի ու դատելով ամենից՝ այդպես էլ արվում է (հետագայում արդեն սահմանադրորեն պետք է ամրագրել «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր ֆունկցիաները և լիազորել բոլոր ծանր գործերն այդ հիմնադրամին): Առաջին քայլը «Իմ քայլը» դաշինքի «խփած» տոկոսներն էին:Դրանից հետո «Իմ քայլը» դաշինքը կսպասարկի «Իմ քայլը» հիմնադրամին, որի ամեն մի այց, կրկնենք, 1-ը 12-ի օգուտ է բերում Հայաստանին: 1 դրամ ներդրում ես անում Աննա Հակոբյանիշրջագայության վրա և ստանում ես 12 դրամ հասույթ. լազա՜թ:
Դե թող «տրաքվի» Մեհրիբանը, ով ընդամենը նստած է ադրբեջանական նավթային ասեղիվրա, իսկ ահա մեր Աննան գովազդում է նախկին օլիգարխ Սամվել Ալեքսանյանին՝ Լֆիկ Սամոյին պատկանող «Ալեքս տեքստիլի» արտադրանքը: Մեր Աննայի ամեն մի արտասահմանյան այցն օգուտ է Հայաստանին, իսկ ահա Մեհրիբանը մսխում է Ադրբեջանի փողերն ու դրսում «կայֆավատ» լինում: Պատճառն այն է, որ Ադրբեջանում քաղաքացիները հպարտ չեն, իսկ մեզ մոտ հպարտ են»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք 7or.am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը