ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի` ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման մասին որոշման ստորագրման ժամկետները դեռ չեն որոշվել: Այդ մասին РИА Новости-ին ասել է ՀԱՊԿ քարտուղարության մամուլի քարոտւղար Վլադիմիր Զայնետդինովը:
«Այդ որոշումը պետք է ստորագրեն բոլոր 6 պետությունների ղեկավարները: Գլխավոր քարտուղարը նշանակվում է կոնսենսուսով` 6 պետությունների ղեկավարների կողմից»,- պարզաբանել է նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետաքարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը