«Հայաստանի Հանրապետության մասին խոսելիս մենք նկատի ունենք պետությունը»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախօրեի հայտարարությանը։
Մարիա Զախարովայի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկերն է, որի հետ հարաբերությունները միջկառավարական բնույթ են կրում։ Ըստ նրա, երբ Ռուսաստանը խոսում է Հայաստանի հետ հարաբերությունների, որևէ պայմանագրի կամ երևույթի մասին, նկատի ունի Հայաստան պետությանը՝ անկախ նրանից, թե ինչպիսին է ներքաղաքական դրությունը և ներքաղաքական դասավորությունը։ «Մենք գործ ունենք Հայաստան պետության հետ»,- ասել է նա։
Նախօրեին Դիլիջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանի նոր իշխանությունը Ռուսաստանի հետ չի քննարկել կենսալաբորատորիաների տարածքում օտարերկրյա զինվորականների բացակայության հարցը։ «Վերջերս քննարկվում է Լավրովի հայտարարությունը։ Մեր կառավարության օրոք այդպիսի թեմայով որևէ հարց չի քննարկվել»,- ասել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը