Կառավարությունը դեկտեմբերի 20-ի նիստում 37,2 մլն դրամ հատկացրեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ին-ին՝ անտառապահների համար հագուստ ու կոշիկ գնելու համար:
Համաձայն Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանի՝ գումարը հատկացվում է անտառային կոմիտեին տրամադրված գումարների տնտեսման հաշվին։
Այս առնչությամբ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց. «Որքան ես հասկացել էի, խոսքը պարզապես աշխատանքային արտահագուստի մասին է, ոչ թե համազգեստի՝ վաշտերով, գնդերով, հրամանատարներով: Եթե այս ճանապարհով պետք է գնանք, առաջարկում եմ կանգ առնել: Ոչ թե այնպիսի իրավական տեսք տրվի, որ պարզվի անտառային ծառայության գնդապետ է լինելու»:
«Միանգամից գեներալ ասեիք»,-հումորով արձագանքեց Նիկոլ Փաշինյանը: Ջանջուղազյանն էլ ասաց. «Երևակայությունս այդքան հերիքեց»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը