Մամուլի մեծ ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայաստանցի լրագրողի հարցին, թե ինչպես է Ռուսաստանը պատրաստվում վերականգնել քաղաքականությունը Հայաստանի հետ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, պատասխանել է․ «Իսկ ի՞նչը պետք է վերականգնել: Մենք չունենք այնպիսի մի բան, որ փլվել է, որը վերականգնելու անհրաժեշտություն կա: Մենք Հայաստանի հետ ունենք հարթ հարաբերությունները, նա մեր ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում և աշխարհում, ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի անդամ է: Մենք ի՞նչը պետք է վերականգնենք: Մենք պետք է զարգացնենք այն, ինչը ստեղծվել է նախորդ ղեկավարների կողմից։
Հայ ժողովուրդը Անդրկովկասում ռուս ժողովրդի մերձավոր դաշնակիցն է: Այդպես ձևավորվել է պատմականորեն և ես հույս ունեմ, որ այդպես էլ կշարունակվի: Մենք պետք է ելնենք աշխարհում ու տարածաշրջանում ստեղծված իրողություններից, մեր հնարավոր պահանջմունքներից, և մենք դա մոտ ապագայում կքննարկենք պարոն Փաշինյանի հետ, ով հաջորդ շաբաթ այց է կատարելու»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը