Եթե տեսանյութն ամբողջությամբ եք նայել, ես տարօրինակ չեմ համարել դա, ես տարօրինակ եմ համարել, որ ապրիլյան դեպքերի հետ կապված որևէ մեկը չի պատժվել: Ես դա ներկայացրել եմ որպես հետաքրքիր տեղեկություն: Այս մասին դեկտեմբերի 20-ին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նոր խորհրդական Արշակ Կարապետյանի մասին նախկինում արված իր դիտարկումներին, թե տարօրինակ է համարում, որ Արշակ Կարապետյանը Մոսկվայում ՀՀ դեսպանատանն աշխատում է որպես ռազմական կցորդ:
Նախարարն անդրադարձավ նաև իր հետագա պաշտոնավարմանը, Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանը և այլ հարցերի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը