17 12 2018

Վրաստանում զանգվածային ցույցեր են սկսում

Վրաստանում զանգվածային ցույցեր են սկսում

Վրացական «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր դաշինքը դեկտեմբերի 18-ից բողոքի անժամկետ զանգվածային ակցիաներ կսկսի: Այս մասին հայտարարել է դաշինքի առաջնորդներից Վրաստանի նախագահի նախկին թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, հաղորդում է «Кавказский узел»-ը:

Ընդդիմադիր գործիչը շեշտել է, որ ցույցերը լինելու են խաղաղ ու անցնելու են գործող օրենսդրության շրջանակում:

Ցուցարարները կպահանջն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում ու ընտրական վարչակազմի շտապ փոփոխում։

Ընդդիմադիրները նաև պահանջում են պատժել նախօրեին՝ նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողության օրը ընդդիմադիր ակտիվիստների վրա հարձակված անձանց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ