Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իրէջում գրում է. «Լավրովը հայտարարել է, որ ավարտին են հասցնում Հայաստանում օտարերկրյա զիվորականների ներկայությունը բացառող պայմանագրի մշակումը։
Սա կարող է նշանակել 2 բան.
1. կամ Հայաստանում այլևս չպետք է լինեն օտարերկրյա զինվորականներ՝ ներառյալ Ռուսաստանի զինվորները, ինչի հետևանքով Հայաստանից դուրս կբերվի 102-րդ ռազմական բազան և Հայաստանը կդառնա «արտաբլոկային» պետություն;
2. կամ էլ՝ Ռուսաստանի քաղաքացիներն Հայաստանում այլևս չեն համարվելու օտարերկրյացիներ և բացառվելու է Ռուսաստանի քաղաքացիներից բացի այլ զինվորականների ներկայությունը Հայաստանում։
Երկուսն էլ խիստ մտահոգիչ են, առաջինը Հայաստանի անվտանգության համար, իսկ երկրորդը՝ ինքնիշխանության։
Առայժմ այսքանը, ավելի մանրամասն կքննարկենք պայմանագիրը հրապարակելուց հետո»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը