17 12 2018

ՌԴ-ն և Երևանը Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը երաշխավորող փաստաթուղթ են պատրաստում. Լավրով

ՌԴ-ն և Երևանը Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը երաշխավորող փաստաթուղթ են պատրաստում. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը  պատմել է Հայաստանում օտարերկրյա զինվորականների բացակայությունը երաշխավորող փաստաթղթի մասին, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:

Նա հայտարարել է, որ ներկայում Մոսկվան ու Երևանը նախապատրաստում են փաստաթուղթ, որը պետք է երաշխավորի Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը: «Փաստաթուղոը կերաշխավորի այնտեղ օտարերկրյա զինծառայողների բացակայությունը և այն, որ այնտեղ կատարվող ամեն բան ռիսկերի ու սպառնալիքների տեսանկյունից թափանցիկ կլինի»,-ասել է ՌԴ ԱԳՆ-ն:

Լավրովը նաև ընդգծել է, որ ի տարբերություն ԱՄՆ-ի ԱՊՀ ցանկացած երկրում ՌԴ-ն մի քանի անգամ ավելի քիչ դիվանագետներ ունի:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ