ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի՝ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսին ուղղված ուղերձում ասվում է, որ վերջին ամիսներին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հարվածներից Եփրատի մոտ տեղակայված բնակավայրերում մահացել է 1 500 խաղաղ բնակիչ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Պաշտպանության նախարար Շոյգուի ուղերձի մասին պատմել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նշվում է նաև, որ 2 000 գրոհային շարունակում է վերահսկողության տակ պահել Եփրատի արևելյան ափի երկայնքով տեղակայված բնակավայրերը:
Կոնաշնեկովը նաև հավելել է, որ սովորաբար նման շրջանների գրավման համար պահանջվում է մոտ 2 շաբաթ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը