15 12 2018

Տաջիկստանի նախագահը սատարում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչին

Տաջիկստանի նախագահը սատարում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչին

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հանդիպել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ և պատրաստակամություն հայտնել աջակցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա թեկնածությանը: Այդ մասին հայտնում է Белта-ն:

Նման տեղեկություն է հրապարակվել Ռահմոնի պաշտոնական կայքում: Ավելի վաղ Զասին իր աջակցությունն էր հայտնել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

«Դուք ծանոթ ես ՀԱՊԿ աշխատանքին, մասնակցել եք տարբեր հանդիպումների ու ժողովների: Մենք կաջակցենք Ձեզ»,-ասել էր Նազարբաևը:

Հիշեցնենք, որ երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մանրամասնել է, որ առաջարկել է Զասին այցելել ՀԱՊԿ անդամ երկրներ: Նա կոչ է արել Հայաստանին` ընդունել ու լսել Զասին, ինչպես նաև նշել, որ խնդիրը ստեղծել է Նիկոլ Փաշինյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ