ՀԱՊԿ գլխավոր արտուղարի շուրջ խնդիրը ոչ թե Բելառուսն է ստեղծել, այլ՝ Հայաստանը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Ամոթ է, որ մենք չենք կարողանում ՀԱՊԿ գլխավոր պաշտոնյայի նշանակման հարցը լուծել։ Խնդիրը մենք չենք ստեղծել, այլ ինքը: Քանի որ ստեղծեց խնդիրը, ծագեց այս խնդիրը, նստեցրին կազմակերպության նախկին ղեկավարին, եթե դու խելացի մարդ ես, պետք է հանգիստ լուծեինք հարցը, ընտրեինք նոր պաշտոնյա: Գլխավոր քարտուղարն այնքան էլ կարևոր դեր չի խաղում եւ չէր լինի այս խնդիրը: Ոչ, Նիկոլ Փաշինյանը թաթախեց մեզ ներքաղաքական խնդիրների մեջ»,- հայտնում է Belta-ն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը