13 12 2018

Վիտալի Բալասանյանը՝ իր պաշտոնանկության լուրերի մասին․ 168․am

Վիտալի Բալասանյանը՝ իր պաշտոնանկության լուրերի մասին․ 168․am

168.am-ը ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանից փորձել է պարզել, թե ինչ է իրականում կատարվում Արցախում։ 

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը և արցախցի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ պաշտոնանկ են արվել։

– Պարոն Բալասանյան, պաշտոնանկությունների մասին լուրերն իրականությանը համապատասխանո՞ւմ են, ի՞նչ է կատարվում Արցախում։

– Ինչ վերաբերում է Արցախի ՊԲ հրամանատարի պաշտոնանկության մասին լուրերին, ապա կարճ ժամանակ անց պաշտոնական հայտարարությունը կլինի, սպասենք պաշտոնական հայտարարությանը։ Այն լուրերը, որոնք տեղ են գտել մամուլի էջերում, իրականությանն ընդհանրապես չեն համապատասխանում։ Ե՛վ ես, և՛ Արշավիր Ղարամյանը պատահական մարդիկ չենք այս երկրում, օդից պաշտոններ չենք զբաղեցրել, մենք ունենք անցած ճանապարհ, քրտնաջան աշխատել ենք։ Նման խոսակցություն մեր և մեր հանրապետության նախագահի միջև ընդհանրապես չի եղել, համոզված եմ, որ չի էլ լինելու, և մենք մեր աշխատանքային պարտականությունները շարունակում ենք կատարել՝ ի շահ մեր պետականության, ի բարօրություն մեր ամբողջ ժողովրդի։

– Այդ դեպքում նման լուրերի տարածումը, ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակ է հետապնդում։

– Հայաստանում տեղի ունեցած ապրիլյան հայտնի զարգացումներից հետո մենք բազմիցս տեսանք, որ տարբեր մարդիկ տարբեր թեմաներ են դնում շրջանառության մեջ։ Չեմ կարող ասել՝ այդ մարդիկ ինչո՞ւ են հեղեղել մամուլը նման տեղեկություններով։

– Հայաստանի իշխանությունների հետ որևէ խնդիր ունեցե՞լ եք այս ընթացքում։

– Ո՛չ։ Երբ Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել փոփոխությունը, մայիսի 9-ին արդեն իսկ ընտրված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արցախ, մենք միասին մասնակցել ենք այդ տոնակատարություններին։ Դրանից հետո քանիցս վարչապետի գլխավորությամբ եղել են պատվիրակություններ, մենք մասնակցել ենք այդ քննարկումներին։

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ