Հենց նոր տեղեկացանք, որ Արցախում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել։ Աշխատանքից ազատվել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը։
Նրա փոխարեն կնշանակվի Կարեն Աբրահամյանը՝ բանակի գլխավոր շտաբի պետը։ Խոսակցություն կա, որ իրենց պաշտոններին հրաժեշտ կտան նաև ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը։ Այսինքն, նրանք, ովքեր արձագանքել էին Սասուն Միքայելյանի հայտարարություններին և արժանացել Փաշինյանի զայրույթին։
Ակնհայտ է, որ իշխանափոխությունը հասավ Արցախ։ Ի դեպ, մենք տեղեկացանք, որ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն այս օրերին Մոսկվայում է։
ՀՀ իշխանությունները չի բացառվում, որ նրան են տեսնում Բակո Սահակյանի իրավահաջորդ։ Ինքը՝ Արայիկ Հարությունյանը իրեն «ճիշտ է պահել» նոր իշխանությունների հանդեպ։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը