11 12 2018

Վահե Էնֆիաջյանը և ԲՀԿ «ֆեյքերի» բանակը Ֆեյսբուքում. Fip.am

Վահե Էնֆիաջյանը և ԲՀԿ «ֆեյքերի» բանակը Ֆեյսբուքում. Fip.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործել է թվով 390 ֆեյսբուքյան կեղծ հաշիվ` ֆեյքեր, համացանցում բարձր սատարում ունենալու տպավորություն ստեղծելու նպատակով։ Այս ֆեյքերը կառավարել են ԲՀԿ-ին կից երիտասարդական մի շարք կազմակերպությունների անդամներ՝ մեկ անձը 5 «ֆեյք» սկզբունքով։ Այս մասին գրում է fip.am-ը՝ նշելով, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության փաստերի ստուգման թիմի անդամներից մեկին հաջողվել է «աշխատանքի անցնել» այդ կառույցներից մեկում, ինչի արդյունքում կարողացել են պարզել այն ամենը, ինչը ներկայացրել են.

Եվ այսպես, փաստացի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը կից գործող «Միացյալ առաջնորդների պալատ» հասարակական կազմակերպությունը ղեկավարում է պատգամավոր Վահե Էնֆիաջյանի օգնական Լիաննա Մանուկյանը։ 21-ամյա այս աղջիկը, սակայն, պատգամավորի օգնականի հաստիքում գրանցված լինելով հանդերձ, ղեկավարել է «ՄԱՊ» կոչվող այս ՀԿ-ն, որի առաքելությունը եղել է Վահե Էնֆիաջյանի դրական քարոզչությունը Ֆեյսբուքում։

Կազմակերպության անդամները բաժանված են եղել մի քանի խմբերի, որոնցից ամեն մեկին տրվել են ֆեյսբուքյան 5-ական ֆեյքերի մուտքանուններ և գաղտնաբառեր, որոնցով  վերջիններս պարտավոր են եղել աշխատել։Այնուհետև «Ֆեյսբուքում» հատուկ ստեղծված խմբերով Լիաննան կամ ԲՀԿ երիտթևից այլ անդամներ հրահանգներ են տվել աշխատակիցներին՝ այս կամ այն հրապարակումը մեկնաբանելու, տարածելու կամ հավանելու։

Այս ամենը պետք է արվեր նախապես տրված 5-ական ֆեյքերով։Աշխատանքը կատարելուց հետո «ֆեյքապահները» պարտավոր էին լուսանկարել (screenshot) կատարված աշխատանքը և կրիչի միջոցով ներկայացնել Լիաննային, որն էլ, իր հերթին, այդ ամենը ներկայացնում էր Գագիկ Ծառուկյանի աշխատակազմին։Կայքը ներկայացրել է նաև, թե ինչպես են պարզել այս ամենը.Նախապես մշակված ծրագրով թիմի ներկայացուցիչ Օֆելյա Սիմոնյանին հաջողվել է հայտնվել «ֆեյքերի բանակում»։ Լիաննա Մանուկյանի հետ հարցազրույցի բարեհաջող ավարտից հետո ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Օֆելյան պետք է զբաղվի ԲՀԿ PR-ով և դրա դիմաց վճարվի՝ ամսական 100 հազար դրամի չափով։ Որևէ տեսակի աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիր, սակայն, չի ստորագրվել, Օֆելյան հարկային մարմիններում չի գրանցվել (ինչը վարչական իրավախախտում է):

Պայմանավորվածությունից մի քանի օր անց Լիաննա Մանուկյանը ՀԿ թիմակցին ավելացրել է ֆեյսբուքյան հատուկ խումբ, որտեղից էլ պետք է հանձնարարականներ տար։ Խումբը, որում հայտնվել են, կոչվում էր «Հանուն Հայաստանի 3», որում կար թվով 13 մասնակից՝

Լիաննա Մանուկյան — https://www.facebook.com/profile.php?id=100007822238894 

Մարիամ Աբրահամյան — https://www.facebook.com/mariam.abrahamyan.568 

Գայանե Միլիտոսյան — https://www.facebook.com/gayan.militosyan 

Հովհաննես Խանդիլյան — https://www.facebook.com/hovo.kandilyan 

Լիլիա Մանուկյան — https://www.facebook.com/lilia.manukyan.77 

Մարիամ Ստեփանյան — https://www.facebook.com/mariam.stepanyan.10 

Նվեր Գասպարյան — https://www.facebook.com/profile.php?id=100016819658468 

Տաթևիկ Միլիտոսյան – https://www.facebook.com/tatevik.militosyan 

Տաթև Սինանյան — https://www.facebook.com/tatev.sinanyan.1 

Հակոբ Բադիրյան — https://www.facebook.com/profile.php?id=100006485079877 

Ալլա Թումանյան — https://www.facebook.com/alla.tumanyan.39 

Աննա Կարապետյան — https://www.facebook.com/anulya98 

Մերի Հախվերդյան — https://www.facebook.com/profile.php?id=100010074371245 

Այս խմբում հայտնվելուց և ֆեյքերը ստանալուց հետո ՀԿ թիմակիցը պետք է հատուկ կոդավորված նամակ գրեր պատգամավոր Էնֆիաջյանին, որպեսզի վերջինս ընդուներ ֆեյքին իր ընկերների ցանկ։ Էնֆիաջյանի հավանությունը ստանալուց հետո սկսվում էր բուն աշխատանքը։ Խմբում ամենօրյա ռեժիմով տեղադրվում էին հանձնարարականներ, որոնք պետք է արագ կատարվեին։ Ներկայացնում ենք դրանց մի մասը։

«Ի դեպ, Լիաննան բավականին խիստ ղեկավար է և չի սիրում, երբ իր ենթակաները ուշանում են։ Լուսանկարում երևում է, որ վերջինս զայրացած հայտնում է, որ ժողովից ուշացողներն այլևս չեն աշխատի։ Մեկ այլ ժողովի շրջանակներում ֆեյքապահ ակտիվիստների հետ պետք է հանդիպեր Վահե Էնֆիաջյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է, թե որ թեկնածուներին պետք է աջակցեն ֆեյքերը։Ինչպես տեսնում եք, որոշվեց, որ ֆեյքերը պետք է աջակցեն միայն Վահե Էնֆիաջյանին։ Աշխատանքը բավականին հանգիստ իր հունով էր ընթանում, երբ «Հետք» պարբերականը մի հրապարակում կատարեց, որը խառնաշփոթ մտցրեց «ֆեյքապահ» կազմակերպության անդամների մոտ։

Խոսքը «Լուծարված ՀԿ-ն, պատգամավորի թեկնածուի ՀԿ-ն և ծառուկյանամերձ այլ կազմակերպություններ դիտորդական առաքելության հայտեր են ներկայացրել» գլխագրով հոդվածի մասին է, որում ներկայացված է նաև Լիաննա Մանուկյանի ՀԿ-ն։ Պարզվել էր՝ «Միացյալ առաջնորդների պալատ» կազմակերպությունը, որը գրանցված է Մանուկյանի բնակության հասցեով, խորհրդարանական արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելության հայտ է ներկայացրել՝ թվով 5411 դիտորդով։Նկատենք, որ Ընտրական օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է.«Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն ՀՀ այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակներն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին»:Ինչպես տեսնում ենք` օրենքի խախտումն ակնհայտ է, և «Հետք»-ի այս հրապարակմանը ֆեյքապահների արձագանքը շատ բուռն էր։

Այդուհանդերձ, երիտԲՀԿ-ական այս կազմակերպությունը կարողացավ դիտորդական առաքելություն իրականացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններում՝ կրկին խախտումներով։Արարատի մարզի Արտաշատ քաղաքի 12/3 ընտրատեղամասում «Ասպարեզ» ակումբի դիտորդը նկատել էր, թե ինչպես են ԲՀԿ հովանու ներքո գործող «Միացյալ առաջնորդների պալատ» ՀԿ-ի երկու դիտորդներ միաժամանակ գտնվում նույն ընտրատեղամասում։ Խնդրի քննարկման ընթացքում հայտնվեց անգամ երրորդ դիտորդը»,-ասված է հրապարակման մեջ։ՀԿ-ն Հրապարակել է նաև այն 5 ֆեյքի մուտքանունները, որոնք նրանց թիմակցին էր փոխանցել Լիաննա Մանուկյանը։ Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ ԲՀԿ երիտասարդական կառույցներից մեր թիմակից Օֆելյա Սիմոնյանի նկատմամբ հնարավոր սպառնալիքների առկայության դեպքում «Իրազեկ քաղաքացիների միավորումը» դիմելու է իրավապահ մարմիններին։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Նյութն ամբողջությամբ՝ Փաստերի ստուգման հարթակում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր Նիկոլ Փաշինյանին սատարող ֆեյքերի մասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ