10 12 2018

Նիկոլի համար շատ վատ է իրականում, որ ՀՀԿ-ն չանցավ խորհրդարան. Ֆեյսբուքյան արձագանք

Նիկոլի համար շատ վատ է իրականում, որ ՀՀԿ-ն չանցավ խորհրդարան. Ֆեյսբուքյան արձագանք

Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Ընտրություններն անխոս լեգիտիմ են։ Չմասնակցողների մի մասը երկրում չէր, մի մասը պիտի Նիկոլին ընտրեր ու ալարել ա հասնի ընտրատեղամաս, մտածելով, որ առանց իրան էլ կանցնի։ Մի մասը իհարկե չի գնացել, քանի որ ոչ էս իշխանությանն ա վստահում, ոչ էլ նախորդների հավեսը ունի։ Վստահաբար որոշակի ճնշումներ, խախտումներ, պետական ռեսուրսի ներգրավում եղել է, բայց դրանց ազդեցությունը վերջնական արդյունքի վրա մեծ չէ։ Ընդհանուր առմամբ կասկած չի առաջացնում, որ սա է ժողովրդի մեծամասնության կամքը։ Նիկոլի համար շատ վատ է իրականում, որ ՀՀԿ-ն չանցավ, բայց ինքը դա դեռ չի գիտակցում, քանի որ չափազանց ագահ է ու անձնական վրեժխնդրության հարց է լուծում։ ՀՀԿ-ի ներկայությունը մշտապես հնարավորություն կտար կրկին ու կրկին հիշատակել իրենց, սլաքները թեքել իրանց վրա, շեղել բուն թեման անցյալի դրվագներով։ Հիմա էդ հնարավորությունը չի լինելու ու մեկը ես անկեղծ ուրախ եմ։ Ռուսի ասած мальчик для битья չունենք։ Ինքն էլ անկասկած լեգիտիմ առաջնորդ ա։ Էս պահից սկսած ամեն ինչի պատասխանատուն ինքն ա։ Լավ ապրելու հետհաշվարկը ժողովուրդը սկսել ա։

Գնա՛ց»:

---

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«1990թ․ հետո անկախ Հայաստանում առաջին անգամ ազատ ընտրությունների արդյունքում ձևավորվեց առանց ընդդիմության խորհրդարան։

«Ժողովրդավարությունը կառավարման շատ վատ ձև է․․․բայց մյուս ձևերն ավելի վատն են» Ուինստոն Չերչիլ

Հ․Գ․ «Ժողովրդավարության դեմ լավագույն փաստարկը միջին ընտրողի հետ հինգրոպեանոց զրույցն է» Ուինստոն Չերչիլ»

 ---

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

««Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուների մի զգալի մասը ականներ են՝ իշխանության փխրուն ոտքերի տակ տեղադրված։ Դրանք սեփականաշնորհման տարիների գործարանների փսևդո կուսակցական այն նույն «դիրեկտորներն» են»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ