09 12 2018

ՀՀ դատական համակարգը երբեք ավելի անկախ չի եղել, քան այսօր. ՀՀ վարչապետի պաշոնակատար

ՀՀ դատական համակարգը երբեք ավելի անկախ չի եղել, քան այսօր. ՀՀ վարչապետի պաշոնակատար

«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ընտրություն կատարեց թիվ 8/16 ընտրատեղամասում. «Քվեարկել եմ հանուն ազատ, երջանիիկ և հզոր Հայաստանի»: Այս մասին դեկտմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Նրա խոսքով՝ ընտրությունների ընթացքի հետ կապված առանձնապես խնդիրներ չկան։ Վիգեն Սարգսյանի այն հայտարարությանը, թե վարչական ռեսուրս է կիրառվել, Ն.Փաշինյանը պատասխանեց, որ եթե կա վարչական ռեսուրսի կիրառում, ապա կիրառողները կպատժվեն։

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ Փաշինյանը Մարտի 1-ի գլխավոր կազմակերպիչն է և նա է կրում սպանությունների պատասխանատվությունը, պատասխանելով. «Նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ կայացրած դատավճռով իմ վրա արյան մեղադրանք չի եղել և, ինչպես գիտեք, ՄԻԵԴ-ը սկսել է Մարտի 1-ի գործով որոշումների հրապարակումը և, կարծում եմ, դրանք ցույց են տալիս, որ 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների նախորդ իշխանությունների վարկածը սկզբից մինչև վերջ շինծու է և, ես համոզված եմ, որ իրական պատկերն ըստ էության բացահայտված է, մանրամասներն ու պատասխանատուները կբացահայտվեն»:

Ըստ Փաշինյանի՝ ՀՀ 10 քաղաքացիներ սպանվել են, ապացույցները կեղծվել են, բանակը ներգրավվել է ապօրինի կերպով ներքաղաքական պրոցեսների մեջ և այդպես շարունակ։

Անդրադառնալով գաղտնալսմանն ու դատարանին ցուցումներ տալու մեղադրանքներին՝ վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց. «Դատական համակարգին երբեք ոչ մի ցուցում չի տրվել, այդ թվում նաև Քոչարյանի դատավարության գործով, և այդ հեռախոսազրույցների՝ դա ապացուցող մասերը կտրված են, մոնտաժված են, և հայտարարում եմ պաշտոնապես, որ ՀՀ դատական համակարգը երբեք ավելի անկախ չի եղել, քան այսօր»։

Հարցին, թե ինչպե՞ ս է գնահատում Քոչարյանի կալանավորումը ընտրությունների նախօրեին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես չեմ մեկնաբանի Քոչարյանի կալանավորումը, որովհետև այդ գործընթացը, այդ քրգործը սկսել են վաղուց ու դա, իհարկե, ոչ մի կերպ կապ չունի ընտրությունների հետ։ Այդ գործընթացը, եթե չեմ սխալվում, սկսվել է 5 ամիս առաջ ու պարզապես շարունակվում է», - ասաց վարչապետի պաշտոնակատարը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ