Ըստ որոշ մեկնաբանությունների՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այս փուլում կալանավորման փաստը կարող է օգտագործել նախընտրական նպատակներով։
Կլինի՞, այնուամենայնիվ, կալանավորման որոշում, և ի՞նչ միջազգային արձագանքներ կհետևեն դրան. 168.am-ի այս հարցին ի պատասխան՝ Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանն ասաց.
«Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն այնուամենայնիվ կփորձի կալանավորել Ռոբերտ Քոչարյանին մինչև ընտրությունները, որովհետև դա իրեն լուրջ դիվիդենտներ կբերի, և ինքը կկարողանա այդ փաստը նպաստավոր ձևով հասցնել հանրությանը, և եթե հաղթահարվեն իրավական խոչընդոտները, ապա նման որոշում կկայացվի օրերս։ Ինչ վերաբերում է դրա միջազգային արձագանքին, ապա դա կլինի կտրուկ վատ, կտրուկ բացասական, բայց, իհարկե, անկախ դրանից, ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։ Մենք գիտենք, որ Ռուսաստանը Քոչարյանի գործի հանդեպ ընդգծված վատ վերաբերմունք է արտահայտել, և. բնականաբար, այդ վերաբերմունքը չի փոխվել»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը