05 12 2018

Ֆրանսիան ևս զենք կվաճառի Ադրբեջանին

Ֆրանսիան ևս զենք կվաճառի Ադրբեջանին

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, ըստ որի՝ ֆրանսիական MBDA Systems ընկերությունը մտադիր է ASTER 30 SAMP/T և VL Mica տեսակի հակաօդային պաշտպանության համակարգեր վաճառել Ադրբեջանին: Այս մասին գրում է ադրբեջանական Minval.az-ը։

Ինչպես նշվում է, ընկերության ներկայացուցիչը ադրբեջանական պարբերականին տված հարցազրույցում նշել է, թե իրենք արդեն ստացել են Ֆրանսիայի կառավարության համապատասխան թույլտվությունը:«Մենք ստացել ենք Ֆրանսիայի կառավարության թույլտվությունը Ադրբեջանին մատակարարել ASTER 30 SAMP/T և VL Mica տեսակի հակաօդային պաշտպանության համակարգեր: Կարծում ենք, որ այդ համակարգերը թույլ կտան Ադրբեջանին ամենահուսալի ձևով ապահովել հակաօդային պաշտպանությունը», - ասված է հարցազրույցում:

Նշենք, որ Ֆրանսիայի որևէ պետական մարմին առայժմ չի արձագանքել այս հայտարարությանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ