02 12 2018

Վարչապետն ուզում է Հիտլե՞ր դառնալ. Շարմազանով

Վարչապետն ուզում է Հիտլե՞ր դառնալ. Շարմազանով

Այս 7 ամիսների ընթացքում մենք ականատես եղանք համասեռամոլության, աղանդավորության քարոզի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը:

«Ականատես եղանք վեհարանի գրավման փորձերի, համասեռամոլների երթերի, նրանց կողմից ոստիկանության բաժնի գրավման փորձերի: Մտահոգիչն այս ամենում կառավարության լռությունն է: Վեհափառի վրա միտինգներ կազմակերպողներից մեկը նշանակվում է պաշտոնի:

Մտահոգիչ է, երբ Բոլթոնը գալիս է Հայաստան ու ասում է, որ Հայաստանը պետք է ազատվի պատկան կաղապարներից: Բայց կառավարությունից զրո արձագանք»,- ասաց Շարմազանովը:

Վերջինս նշեց, որ այսօր իշխանությունները դպրոցում աղոթք անելն են հարցականի տակ դնում, «վաղը ո՞ւր ենք հասնելու»: «Այն, ինչկատարվում է, անթույլատրելի է: Գործը հասել է նրան, որ սիրո ու համերաշխության «ջատագովները» ատելության քարոզ են իրականացնում, իրենց քաղաքական օպոնենտներին հանցավոր բանդա են անվանում: Ա՛յ քաղաքական սուտասաններ, ա՛յ քաղաքական խաբեբաներ, բացի խաբելուց որևէ այլ բան չեք արել, ատելության քարոզը ինչքա՞ն կարելի է: Վարչապետն ի՞նչ է, Հայաստանը ուզում է սարքի 30-ականների Գերմանիան, ինքը ուզում է դառնալ Հիտլերը, ԱԱԾ-ն էլ՝ Գեստապոն: Հերիք է, ասելիք չունեք, ուրեմն լռեք»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ