Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները G20-ի գագաթնաժողովի ժամանակ ընդհանուր արարողակարգային նկարի պահին միմյանց չեն ողջունել։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը։
Ինչպես նշվում է, Պուտինը բարձրացել է լուսանկարի հարթակի վրա շատ ավելի վաղ, քան Թրամփը, և վերջինս իր տեղն է գնացել՝ առանց ուշադրություն դարձնելու ռուսաստանցի իր գործընկորջ վրա։ Լուսանկարվելուց հետո առաջնորդները գնացել են նիստերի դահլիճ։ Պուտինը գնացել է ավելի առաջ, քան Թրամփը և նրանք չեն հանդիպել։
Պուտինը ողջունել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալմանի հետ, իսկ Թրամփը խոսել է այլ մասնակիցների հետ։ Ի դեպ, լիագումար նիստի ընթացքում ևս Պուտինն ու Թրամփը իրարից հեռու են նստելու։
#G20 leaders including @realDonaldTrump and @JustinTrudeau pose for traditional "class photo" group shot
— Globalnews.ca (@globalnews) 30 ноября 2018 г.
MORE:https://t.co/uK9I6su7ro pic.twitter.com/EXsqdD5kYT
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը