30 11 2018

Նկատվում է անհանդուրժողական և սադրիչ հռետորաբանություն. զեկույց

Նկատվում է անհանդուրժողական և սադրիչ հռետորաբանություն. զեկույց

Դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ միջանկյալ զեկույցը։

Զեկույցում նախ նշվում է, որ համաձայն օրենքի՝ ԿԸՀ-ն պարտավոր է ընտրություններից հետո սքանավորել և հրապարակել բոլոր ստորագրված ընտրացուցակները և տեղադրել դրանք ԿԸՀ կայքում: Սա ԺՀՄԻԳ-ի ընտրությունների դիտորդական առաքելության մի շարք զրուցակիցների մոտ անհանգստություն է առաջացրել քաղաքացիների տվյալների գաղտնիության մասով: Զեկույցում գրված է, որ թեկնածուների գրանցման գործընթացի վերաբերյալ որևէ մտահոգություն չի արտահայտվել:

Նշվում է նաև, որ քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է նոյեմբերի 26-ին. « Վաղաժամ քարոզչությունը չի արգելվում : ԺՀՄԻԳ ԸԴԱ և կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում վերջիններս վստահություն հայտնեցին ազատ քարոզարշավի անցկացման հնարավորության վերաբերյալ: Այնուամենայնիվ, որոշ զրուցակիցներ մտահոգություններ հայտնեցին պետական ռեսուրսների հնարավոր չարաշահման, քվեների գնման, ինչպես նաև ընտրողների վրա ճնշում գործադրելու վերաբերյալ, հատկապես գյուղական տարածքներում : ԺՀՄԻԳ ԸԴԱ –ի բ զրուցակիցների մեծ մասը մտահոգություններ հայտնեցին անհանդուրժողական և սադրիչ հռետորաբանության վերաբերյալ՝ հատկապես առցանց տիրույթում»:

Ասվում է նաև, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը, մասնավորապես, դարձել է քաղաքական տեղեկատվության և բանավեճի նշանակալից հարթակ:  ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի որոշ զրուցակիցներ մատնանշել են որոշակի բարելավումներ, սակայն հանրային դիսկուրսը որակել են որպես ոչ նպաստավոր գործող կառավարության, մասնավորապես վարչապետի հասցեին քննադատությունների համար: «Բոլոր մրցակիցները բացել են քարոզարշավի համար նախատեսված հատուկ բանկային հաշիվներ: Որոշ կազմակերպչական ծախսեր, ինչպես օրինակ՝ գրասենյակի տարածքի վարձավճարը, կարող են չկատարվել քարոզարշավի հիմնադրամից: Մուծումներ կարող են ընդունվել ընտրողներից, թեկնածուներից և քաղաքական կուսակցություններից: Սակայն, օտարերկրյա կամ անանուն աղբյուրներից մուծումներ չեն թույլատրվում: Քարոզարշավի հիմնադրամի վերահսկումն իրականացվում է ԿԸՀ Վերահսկիչ - վերստուգիչ ծառայության կողմից»,-ասված է զեկույցում:

Զեկույցն ամբողությամբ կարող եք տեսնել այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ