Մեզ մեղադրում են արցախյան բանակցային գործընթացը առկախելու և ՀԱՊԿ-ի գործընկերների հետ հարաբերությունները վատթարացնելու մեջ. Սևանում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ցանկանում է արձագանքել դրանց:
«Մենք, ըստ էության, ոչ թե վատթարացրել ենք որեւէ մեկի հետ մեր հարաբերությունները, այլ արձանագրել ենք այն վատ և հեղինակազուրկ իրավիճակը, որում գտնվում է Հայաստանի Հանրապետությունը, ինչը ժառանգել ենք այդ և ոչ միայն այդ կազմակերպություններում։ Ա
Մենք, ի տարբերությունների նախորդ իշխանությունների, մտադիր չենք լռության մատնել մեր անվտանգության կենսական խնդիրները, մտադիր չենք համակերպվել այն իրողությունների հետ, որոնք տեղի են ունենում մեր շուրջ»,– նշում է նա։
Փաշինյանն ասել է, որ գործընկերների հետ հարաբերություններում առկա խնդիրներին եթե չանդրադառնան, իրավիճակն ավելի կվատթարանա. «Մենք շատ կարևոր ենք համարում, որ ՀԱՊԿ–ում մենք հստակեցնենք մեր պարտավորությունները դաշնակիցների առաջ եւ դաշնակիցների պարտավորությունները մեր առաջ, մեր պարտավորությունները կազմակերպության առաջ և կազմակերպության պարտավորությունները մեր առաջ։ Մենք այս հարցերը բարձրացնում ենք մեր գործընկերների հարաբերությունները լավացնելու եւ զարգացնելու համար, եթե մենք այդ խնդիրներին չանդրադառնանք, իրավիճակը գնալով ճահճանալու է եւ մեզ համար ստեղծելու է ավելի ու ավելի խնդիրներ»։
Վարչապետի պաշտոնակատարը նշեց՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը շատ փոքր եւ նույնսիկ ոչ էական հարց է. «Շատ ավելի էական են այն հարցերը, որոնք քննարկվում են այդ համատեքստում։ Մենք հետեւողականորեն պաշտպանելու ենք Հայաստանի ու Արցախի շահը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը