Ինչպես և սպասվում էր, ադրբեջանական մամուլը մեծ արագությամբ արձագանքում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի իշխանություններին ուղղված սպառնալիքին։
Մասնավորապես, Haqqin.az-ն առիթն օգտագործում է խոսելու «Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ղարաբաղյան անջատողականների ղեկավարության միջև առճակատման» մասին։
Կայքը հղում է անում հայկական լրատվամիջոցներին՝ գրելով․ «Առաջին անգամ է ՀՀ ղեկավարն այդքան կոշտ արտահայտվում ղարաբաղյան անջատողականների առաջնորդների մասին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը