29 11 2018

Փաշինյանի քաղաքական ուժն ագրեսիվ քարոզչություն է իրականացնում. փորձագետ

Փաշինյանի քաղաքական ուժն ագրեսիվ քարոզչություն է իրականացնում. փորձագետ

Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը սկսել է չափազանց ագրեսիվ քարոզչություն իրականացնել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը:

Փորձագետի կարծիքով՝ դա կապված է նրա հետ, որ էյֆորիան նահանջում է, և ընտրողը արդեն այդքան ոգեւորված չի արձագանքում էմոցիոնալ ելույթներին:

«Երևանում երթը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժն այլևս չի կարող ապավինել միայն հետհեղափոխական էյֆորիային: Դրա հետ են կապված Հայաստանի Հանրապետական կուսակցության դեմ ագրեսիվ հարձակումները, որոնք երբեմն վիրավորանքների են վերածվում»,-ասաց փորձագետը՝ հավելելով, որ դա հարվածում է սեփական վարկանիշին, իսկ սև PR-ը նույնպես PR է, և դա ձեռնտու է ՀՀԿ-ին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ