28 11 2018

Ուկրաինայում կարող է ԱՄՆ ռազմաբազա տեղակայվել

Ուկրաինայում կարող է ԱՄՆ ռազմաբազա տեղակայվել

Ուկրաինայի իշխանություններն ԱՄՆ-ի հետ քննարկում են երկրի արևելքում կամ Ղրիմի մոտ ամերիկյան ռազմաբազայի տեղակայման հեռանկարը։ Այսպիսի հայտարարություն է արել Ուկրաինայի իշխող «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» կուսակցության պատգամավոր Իվան Վիննիկը ռուսական «Известия» պարբերականի հետ զրույցում:

«Բազան, իհարկե, միանշանակ անհրաժեշտ է: Որովհետև այլ կերպ մենք չենք կարող լիարժեք կերպով ապահովել մեր երկարաժամկետ անվտանգությունը՝ կապված Ռուսաստանի Դաշնության քաղաքականության հետ», - ասել է Վիննիկը։

Նա նշել է, որ քաղաքական  այդ մասին արդեն երկխոսություն է գնում ամերիկյան կողմի հետ, իսկ իրավական մակարդակում նման ծրագրի շրջանակում խոսք պետք է գնա Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրման գործընթացի մասին:

Վիննիկը նշել է, որ ռազմաբազայի տեղակայման վայրը պետք է որոշվի՝ հաշվի առնելով առկա սպառնալիքները: Ըստ նրա՝ դա կարող է լինել երկրի արևելյան սահմանը, կամ էլ Ղրիմին հարակից ուկրաինական շրջանները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ