Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի ԱՄՆ-ի հետ հարաբերություններին առնչվող հատվածին:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի ՔՊ-ական ընկերներ, Ձեր ծրագրում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասով գրված է միայն հետևյալ միտքը. «ԱՄՆ-ի հետ զարգացնելու ենք բարեկամական, գործընկերային հարաբերությունները տնտեսական, գիտակրթական և հասարակական տարբեր ոլորտներում:»
Ուզում եմ հասկանալ, թե ինչու՞ չենք զարգացնելու քաղաքական (այդ թվում` Կոնգրեսի հետ) և ռազմական (այդ թվում Պենտագոնի, հետախուզական գործակալությունների հետ) հարաբերությունները, ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը, և այլն: Վաշինգտոնը մեզ ռազմական օգնություն էլ է տրամադրում տարբեր ծրագրերով, էլ չասած Կանզասի գվարդիան:
Իսկ, եթե սա Բոլտոնի հայտարարությանը պատասխան է, ուրեմն դա ուրիշ բան»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը