Վանաձորում հանրահավաքի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Ամոթալի հայտարարություններ են հնչում. ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հարցազրույց է տալիս ու ասում, որ մայիսից էս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել: Քիչ է մնում ասեն՝ տղերք, մայիսից էս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել, հարձակվեք, իսկական ժամանակն է, դուք էդ կողմից, մենք էս կողմից: Նախ, ես ուզում եմ հիասթափեցնել ՀՅԴ բյուրոյի ներկայացուչին, Հայաստանին զենքի մատակարարումն ընթանում է բնականոն, պլանավորված ձեւով: Բայց նաեւ ուզում եմ ասել. Եթե խոսում ենք, եկեք խոսենք, թե ինչ է տեղի ունեցել մայիսից առաջ բանակին զենքի ու սպառազինությունների մատակարարման հետ: Ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ Զինված ուժերը եւ հայ ժողովուրդը ի հեճուկս ՀՅԴ-ի ներկայացուցչի ու ՀՀԿ-ի պատրաստ են կանգնել մինչեւ վերջ հայրենիքը պաշտպանելու գործում»,- հայտարարեց Փաշինյանը:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Երկիրն այսօր»-ի խնդրանքով մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։ «Խոսքը բումերանգի նման է, մի օր անդրադառնում է ասողին… Ես խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանին՝ սրբագրել իր խոսքերը, հակառակ դեպքում ՝ դա կազդի նրա իսկ վարկանիշի վրա»,- նշել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը