26 11 2018

Վարչապետը սպառնում է

Վարչապետը սպառնում է

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Արթիկում հանրահավաքի ժամանակ անդրադարձավ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հայտարարությանը, թե այս խորհրդարանը մեկուկես տարվա կյանք է ունենալու։

«Էդ դուք իրոք որոշե՞լ եք, որ ձեզ իրավունք է տրված որոշել խորհրդարանի ու երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափե՞րը: Ես ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ ու թուլակամ իշխանությունը չէ: Ընտրվող խորհրդարանը լինելու է լեգիտիմ եւ գործելու է իր լիարժեք ժամկետներում, եթե ՀՀ քաղաքացիները այլ բան չորոշեն», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Մեր ժպիտներն ու քաղաքավարությունը որևէ մեկը թող չհամարձակվի մեկնաբանել որպես թուլություն։ «Այդպիսի մի քանի դեպք եղել է, և այդպես մտածողները համտեսել են ասֆալտի համը, ես ոչ մեկին խորհուրդ չեմ տա գնալ այդ ճանապարհով՝ ով ուզում է լինի», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ