26 11 2018

Վարչապետն արձակուրդ է վերցնում

Վարչապետն արձակուրդ է վերցնում

Նոյեմբերի 26-ին մեկնարկում է ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հրապարակեց իրենց հանդիպումների գրաֆիկը, ինչպես նաև գրառում է կատարել,  որ արձակուրդ է վերցնում՝ քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար:

««Իմ քայլը» դաշինքի թեկնածուները վաղը ժամը 11.00-ին լինելու են Թալինի համայնքապետարանի հարակից հրապարակում, 13.30՝ Մարալիկի համայնքապետարանի հարակից հրապարակում, 15.00՝ Արթիկի կենտրոնական հրապարակում, 17.00-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում: Փաշինյանը ակնկալում է հանդիպումներ «բարձր և հաղթական տրամադրությամբ». նա նաև հայտնեց, որ մյուս օրերի գրաֆիկները ևս ինքը նախապես կհրապարակի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ