25 11 2018

Հասարակությունն այլևս հանդես է գալու պահանջատիրոջ դիրքերից․ կարծիք

Հասարակությունն այլևս հանդես է գալու պահանջատիրոջ դիրքերից․ կարծիք

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած երթի մասնակիցների սակավությունը փաստում է այն մասին, որ հասարակության մոտ հեղափոխական էյֆորիկ տրամադրություններն աստիճանաբար մարում են, համենայն դեպս՝ չկա այն մոբիլիզացնող գործոնը, որը նորից ժողովրդին փողոց դուրս կբերեր։ Չեմ էլ վիճարկում, որ գալիք ընտրություններում Նիկոլ Փաշինյանը համոզիչ հաղթանակ կտանի։

Սակայն սա ավելի շատ «հեղափոխության» տրամաբանական ավարտի դրսևորումն է, քան՝ հասարակության անվերապահ աջակցությունը ժամանակավոր կառավարության գործունեությանը։ Հասկանալի է, որ հասարակության դժգոհությունները գնալով ահագնանում են, և դեկտեմբերի 10-ից սկսած Հայաստանում հասարակությունն այլևս հանդես է գալու պահանջատիրոջ դիրքերից, մանավանդ՝ մի քանի ամսվա ընթացքում Փաշինյանի թիմը գրեթե բոլոր ոլորտներում ցուցաբերել է պետական ապարատի նկատմամբ ոչ կոմպետենտ մոտեցում։

Իհարկե, Փաշինյանը այս մասով իրավիճակին տիրապետում է, և գնում է դեպի հասարակությանը խանդավառելու ուղղությամբ: Սակայն անհասկանալի ու տրամադրությունից դուրս է երբ «ժողովրդի ընտրյալ» վարչապետը՝ թիկնազորով շրջապատված, զանգվածային երթ է անցկացնում Երևանի փողոցներում:

«Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ