24 11 2018

Պաշտպանության և ԱԳ նախարարները չեն փոխվի. Փաշինյան

Պաշտպանության և ԱԳ նախարարները չեն փոխվի. Փաշինյան

Ընտրություններից հետո նոր կառավարություն ձևավորելիս պաշտպանության նախարարն ու ԱԳ նախարարը չեն փոխվի: Այս մասին երթի ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավաստիացնելով, որ եթե «Իմ քայլը» դաշինքը ստանա կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ մեծամասնություն, ապա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը կմնան իրենց պաշտոններում և կշարունակեն պաշտոնավարել: Այլ նախարարությունների մասով Փաշինյանը հստակ ոչինչ չասաց:

Ինչ վերաբերում է քարոզարշավին, ապա ըստ Փաշինյանի, իրենք այն սկսելու են Գյումրի քաղաքից, իսկ Երևանում հանրահավաք չեն պլանավորում. «Որոշեցինք ամփոփել այսպիսի երթով»:

Հարցին, թե որքան տոկոսի ստանալու ակնկալիք ունեն ԱԺ  ընտրություններում, որն իրենց կբավարարի, վարչապետի պաշտոնակատարը հստակ թիվ չնշեց, ասելով. «Ցանկալին մեզ համար այն է, որ ունենանք պինդ մեծամասնություն, պինդ մանդատ՝ մեր սկսած բարեփոխումները շարունակելու և տնտեսական հեղափոխությունն իրականացնելու համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ