Բելառուսական 42.tut.by պարբերականի տվյալներով՝ 10 տարվա համագործակցության ընթացքում Բելառուսն Ադրբեջանին 500 մլն դոլարի զենք, ռազմական նշանակության տեխնիկա և սարքավորումներ է վաճառել:
Ադրբեջանին մատակարարված ռազմական տեխնիկայի թվում նշվում է․
Բելառուսական աղբյուրը հաղորդում է, որ սա դեռ բոլոր զենքերը չեն, որոնք Մինսկը մատակարարում է Բաքվին: Այն նաև անհայտ քանակությամբ «Սկիֆ» հակատանկային համալիրներ է մատակարարել, բացի այդ Ադրբեջանի համար համաձայնեցրել է МАЗ 6317 և МАЗ 5317 ռազմական նշանակության բելառուսական մեքենաների հավաքումը:
Աղբյուրն ընդգծում է, որ Բելառուսի և Ադրբեջանի միջև պայմանագրերի ծավալները, գործարքների արժեքներն ու զենքերի տեսակները հաճախ գաղտնի են պահվում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը