Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է Վարշավայում սկսված TT Warsaw 26-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի ժամանակ իր դեմ սադրանք անելու համար: Այս մասին տեղեկացնում է Rusarminfo-ն։
Ինչպես նշվում է, ադրբեջանական կողմի բողոքի պատճառն այն է, որ Հայաստանի տաղավարում ՀՀ եռագույնից բացի ներկայացված է եղել նաև Արցախի դրոշը: Բացի այդ, Հայաստանի տաղավարում ներկայացվել են հայկական երկրորդ պետության տեսարժան վայրերի վերաբերյալ բրոշյուրներ: Այս առնչությամբ Լեհաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիմել է ցուցահանդեսի կազմակերպիչներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը