22 11 2018

Թրամփը կասկածի տակ է դրել գլոբալ տաքացումը

Թրամփը կասկածի տակ է դրել գլոբալ տաքացումը

ԱՄՆ-ում կանխատեսվող ցրտերը նախագահ Դոնալդ Թրամփին գլոբալ տաքացումը կասկածի տակ դնելու տեղիք են տվել։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

«Ցրտի դաժան և երկարատև ալիքը կարող է գերազանցել բոլոր ռեկորդները: Ի՞նչ պատահեց գլոբալ տաքացման հետ», - գրել է Թրամփը թվիթերյան իր էջում:

ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում նոյեմբերի 22-ին ցուրտ եղանակ է սպասվում, օդի ջերմաստիճանը տարվա այս եղանակի համար սովորականից ցածր լինի: Այդ պատճառով էլ հանրապետականներն ու Թրամփը կասկածել են գլոբալ կլիմայական փոփոխություններին:

Ըստ գիտնականների՝ վերջին հարյուրամյակից սկսած մոլորակի վրա օդի ջերմաստիճանը բարձրանում է, ինչը հիմնականում պայմանավորված է մարդու կենսագործունեությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ