Եվրոպական միությունը հատկացնում է 850,000 եվրո աջակցություն Հայաստանում քաղհասարակության երեք նոր ծրագրին ընտրությունների նախապատրաստման և մոնիթորինգի համար: Ծրագրերը ֆինանսավորվում են Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական նախաձեռնության Հայաստանի համար նախատեսված բյուջեից:
Դրանց հիմնական տարրերն են առաջին անգամ՝ ընտրողների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, նորավարտ լրագրողների, քաղաքացիների և այլ հիմնական շահառուների քաղաքացիական ներգրավվածություն և իրազեկվածության բարձրացում, ինչպես նաև սոցիալական մեդիայի մոնիթորինգի նախաձեռնություն և երեք տարբեր դիտորդական առաքելություններ: Այս աջակցությունը Եվրոպական միության անունից «ՀԸԳԱ ծրագրի ընդհանուր ֆինանսական զամբյուղ»-ին (համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 14-ին, 1,500,000 եվրո ներդրում) զուգահեռ է, որի նպատակն է հզորացնել ընտրական կառավարման համակարգը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստվելիս:
Եվրոպական միությանը միտված է ստեղծել հարթակ, որպեսզի քաղաքացիները ներգրավվեն ընտրական գործընթացներում և նպաստեն Հայաստանի ժողովրդավարացմանը: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից ընտրական գործընթացի դիտարկման և վերլուծության արդյունքները կտարածվեն ընտրական ամբողջ գործընթացի ընթացքում՝ օգնելով Հայաստանի քաղաքացիներին լինել տեղեկացված ընտրությունների նախապատրաստման, անցկացման, ինչպես նաև ընտրություններից առաջ, ընտրությունների օրը և դրանից հետո առաջացած խոչընդոտների մասին: Ընտրություններից հետո յուրաքանչյուր ծրագիր կներկայացնի Հայաստանում ընտրական փորձի վերաբերյալ վերլուծական փաստաթուղթ՝ ներառելով առաջարկություններ, որոնք կներկայացվեն ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ Հայաստանից դուրս: Այսպիսով ավելի շատ տեղեկատվություն հասանելի կլինի Հայաստանում ընթացիկ քաղաքական և ընտրական համատեքստի մասին, ինչն էլ կներառվի ընտրական բարեփոխումների վերաբերյալ միջազգային քննարկումներում:
ԵՄ-ի կողմից ֆինանսավորված ծրագրերի վերաբերյալ ամփոփ տեղեկություն
Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Ընտրություններ բոլորի համար» ծրագիրը կնպաստի և կխթանի մարդու հիմնարար իրավուքի՝ քվեարկության իրավունքի, իրացմանը՝ ապահովելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և քաղաքացիների համակարգված ներգրավվածությունը Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստմանը և մոնիթորինգին: Ծրագրի գործընկերները անմիջանականորեն կներգրավեն քաղաքացիներին, այդ թվում՝ կանանց, երիտասարդներին, հաշմանդամություն ունեցող անձանց և հասարակության այլ խմբերին, որպես դիտորդներ՝ պահելով ընտրական իրավունքը բոլոր գործողությունների կիզակետում:
Ընտրություններից հետո ծրագիրը կհրապարակի ուսումնասիրություն, որը կվերլուծի Ազգային ժողովի ընտրությունները քաղհասարակության և հասարակության խոցելի խմբերի տեսանկյունից: Սա նշանակալի ներդրում կլինի Հայաստանում ընտրական բարեփոխումների վերաբերյալ հետագա քննարկումներում և կծառայի այն գործին, թե ինչպես ստեղծել Հայաստանում բարենպաստ միջավայր էլ ավելի ներառական, վստահելի և թափանցիկ ընտրական գործընթացների համար:
Եվրոպական միության (ԵՄ), Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED), ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության / Ժողովրդավարության ազգային ինստիտուտի (NDI) և Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ֆինանսական աջակցությամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն (ԹԻՀԿ) իրականացնելու է ընտրական ծրագիր` Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) hետ համատեղ:
Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում ընտրությունների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին և մարդու հիմնարար իրավունքների մասով ստանձնած պարտավորություններին: Սա ենթադրում է պրոֆեսիոնալ թիմի աշխատանք, որը կվերապատրաստվի իրականացնելու դիտորդություն միջազգային փորձի և առաջադեմ մեթոդաբանությունների հիման վրա, այդ թվում՝ ընտրանքային դիտորդության մեթոդով՝ ներգրավելով ընտրությունների դիտարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիների:
Ծրագիրը կխթանի համագործակցությունը իրականացնող գործընկերների միջև, ինչը կնպաստի ինչպես ԹԻՀԿ-ում, այնպես էլ ԹԻՀԿ-ի հետ աշխատող փորձագետների կարողությունների աճին և տեղական դիտորդների մասնագիտական զարգացմանը:
Ծրագրի նպատակն է կազմակերպել դիտորդական առաքելություն` դիտարկելու 2018 թվականի դեկտեմբերին կայանալիք ընտրությունները և հետագայում առաջարկություններ ներկայացնելու: Ընտրություններն եղել են Հայաստանի քաղաքական կյանքի ամենավիճահարույց իրադարձություններից մեկը: Հետևաբար, առաջիկա ընտրությունների նկատմամբ մեծ է լինելու հետաքրքրությունը և’ միջազգային ասպարեզում, և’ Եվրոպայում, և’ Հայաստանում: Այս ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանի ընտրական համակարգը միջազգային չափանիշներին և պարտավորություններին համապատասխանեցնելու Հայաստանի ջանքերին և քաղաքացիներին ու քաղաքացիական հասարակությանը տեղեկատվություն տրամադրել տարածաշրջանի փորձագետների կողմից ղեկավարվող դիտորդական առաքելության միջոցով։
Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) դիտորդական առաքելությունը նախընտրական և հետընտրական գործընթացների ընդհանուր գնահատում կիրականացնի` ընտրությունների դիտարկման միջազգային չափանիշներին համապատասխան:
Ծրագիրը կաջակցի նաև քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ քաղաքական իրավունքների, քաղաքացիական մասնակցության, ժողովրդավարական բարեփոխումների և երկխոսության զարգացմանն ուղղված գործողություններ իրականացնելիս: Ծրագիրը կարևոր բաղադրիչներ կունենա գենդերային հավասարության, փոքրամասնությունների ներկայացուցիչների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, ինչպես նաև հավատքի, խոսքի ու խղճի ազատության պաշտպանության ոլորտներում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը