Բելառուսն ու Ադրբեջանը բելառուսական ռազմատեխնիկայի հերթական խմբաքանակի մատակարարման վերաբերյալ պայմանագիր են պատրաստում: Այդ մասին լրագրողներին ասել է Մինսկում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այս մասին գրում է belta.by-ն:
Այսօր երկու երկրների ղեկավարների բանակցությունների արդյունքում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Բելառուսի պետական ռազմաարդյունաբերական կոմիտեի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև՝ սպառազինության մատակարարման ոլորտում երկկողմ փոխշահավետ համագործակցության զարգացման վերաբերյալ:
«Ամենակարճ ժամկետներում այն կվերածվի պայմանագրի՝ Բելառուսից ռազմատեխնիկայի հերթական խմբաքանակի ձեռքբերման համար»,- ասել է Ալիևը:
Բացի այդ, Լուկաշենկոն Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Ադրբեջանը Բելառուսի համար եղել ու շարունակում է մնալ հուսալի ռազմավարական գործընկեր»:
Բելառուսի ղեկավարն ընդգծել է, որ երկկողմ հարաբերություններում համագործակցության համար փակ թեմաներ չկան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը