2017 թվականի նոյեմբերից Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի կառավարությունում 18 պաշտոնյա հրաժարական է տվել: Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ հղում տալով Reuters-ին:
Ինչպես նշել է գործակալությունը, որ 10 քաղաքական գործիչները պաշտոնից հեռացել են ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ Մեյի գործողությունների դժգոհության պատճառով:
Հրաժարական տվածների թվում են պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը, ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը, ՆԳ նախարար Էմբեր Ռադդը, ինչպես նաեւ Brexit-ի հարցերով մի քանի նախարարներ՝ Դեւիդ Դեւիսը, Սթիվ Բեյքերը եւ Դոմինիկ Ռաան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը