14 11 2018

Ժողովուրդն այլևս պետք չէ. կարելի է հանել քաղաքականությունից. Ենոքյան․ Tert.am

Ժողովուրդն այլևս պետք չէ. կարելի է հանել քաղաքականությունից. Ենոքյան․ Tert.am

Աստանայում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Հայաստանի աշխատասեր փոքրամասնության եւ նրանց վզին նստած լոդրերի մասին դարձավ վերջին օրերի ամենաքննարկվող թեման։ Խնդրի տնտեսական ու սոցիալական չհիմնավորվածության մասին շատ է խոսվել եւ այստեղ արդեն որեւէ նոր քննարկում իրավիճակ չի փոխի, գրում է Աղասի Ենոքյանը Tert.am-ում։

Ավելի կարեւոր է հասկանալ, թե ինչու այդ հայտարարությունը հնչեց հենց այդ ժամանակ։ «Լոդրեր-աշխատողներ» դիխոտոմիան ստվերում թողեց ՀԱՊԿ ղեկավարությունը Հայաստանի ձեռքից վերցնելու եւ Ալիեւին այնտեղ հրավիրելու սկանդալները։ Սա Հայաստանի արտաքին քաղաքականության խոշոր ձախողումն էր, որը չհաշվարկված ներքին զարգացումների բնական եզրահանգումն էր։

Սկանդալային հայտարարությունը, թե Հայաստանում սոցիալական ծանր վիճակի պատճառը քաղաքացիների ծուլությունն է, հետապնդում էր Աստանայի խայտառակությունը սքողելու նպատակ, այլապես Նիկոլ Փաշինյանը հայ աշխատավորի էֆեկտիվության գնահատականը կարող էր տալ Երեւան վերադառնալուց հետո։ Իսկ ժողովրդի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը, այն ժողովրդի, ում իշխանությունն ինքը իրագործում է եւ ում շնորհիվ ինքը հասավ իշխանության, վաղուց է հայտնի։ Նոր չէ, որ Նիկոլ Փաշինյանը հանդիմանում է ժողովրդին, դեռևս 1-1.5 տարի առաջ նա անընդհատ խոսում էր այն մասին, որ հայ ժողովուրդը դեռ բավականաչափ հասուն չէ, խելոք չէ, ապագային միտված չէ, ագահ է, որ իր օրվա խնդիրները լուծելու համար վերցնում է 5-10 հազար ընտրակաշառքը եւ իր քվեն տալիս է ՀՀԿ/ԲՀԿ/ՀՅԴ-ին, փոխանակ քվեարկի իրեն դեպի պայծառ ապագա տանող ԵԼՔ-ի օգտին։

 Նիկոլ Փաշինյանը կարծես մոռացել է ընտրությունների մասին ու չի զլանում կշտամբել ընտրողների։ Այստեղ հաշվարկը հիմնված է վերջին 7-8 ամիսների իներցիայի վրա՝ էլ ում պետք է ընտրի այդ ժողովուրդը, եթե ոչ իրեն, որ այդքան լավ խոստումներ է տվել։

Վերջին լայվը Նիկոլ Փաշինյանն արել է շուրջ մեկ ամիս առաջ։ Պետք է ենթադրել, որ անգամ մեծ նախընտրական հանրահավաքներ չեն լինի, մանավանդ, որ որոշվել է, թե «սեւ-սպիտակն» էլ չեն աշխատացնելու, իսկ առանց դրա հանրահավաքում էմոցիաներ չեն լինի։ Իշխանությունների հույսը «ափալ-թափալի» վրա է. նոր քաղաքական ուժերը չեն հասցնի թափ հավաքել, հին ուժերը վարկաբեկված են, սակայն ժողովրդի էյֆորիան դեռ աշխատում է։ Ժողովուրդն այլեւս պետք չէ. ուզում ես ասա, թե հասուն չէ, աշխատասեր չէ, մեկ-երկու անգամ կասեն հպարտ է, եւ կստանան անհրաժեշտ քվեն։ Հեղափոխությունն ավարտվեց, ուրեմն ժողովրդին կարելի է հանել քաղաքականությունից։

Նյութն ամբողջությամբ կարդացեք Tert.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ