Հայաստանի Կոմունիստական Կուսակցությունը չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին: Այս մասին տեղեկացնում են կուսակցության մամուլի ծառայությունից:
«Նկատի ունենալով առաջիկա ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների հապճեպ, կուսակցությունների համար մեկնարկային անհավասար պայմանները` հին ընտրական օրենսգրքով, որի խայտառակ բաղադրիչներից է ռեյտինգային ընտրակարգը, անհամեմատ բարձր ընտրագրավը և ընտրությունների կազմակերպումը, ինչպես նաև երկրում ստեղծված քաղաքական անառողջ մթնոլորտը, որը բերում է նաև հակառուսական ուժերի կողմից հասարակությանը մոլորության մեջ գցելը` ընդհուպ Հայաստանում գործող ռուսական ընկերությունների դեմ անհարկի քրեական հետապնդումները, նախկին իշխանությունների հակաժողովրդական և ներկա իշխանությունների թատերականացված ժողովրդահաճո քաղաքական գործընթացները` Հայաստանի Կոմունիստական Կուսակցությունը բոյկոտում է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները»,-ասված է հայտարարության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը