«Բոլոր կրճատումները որոշակի հանրագումարի են բերվելու, որոնք արդեն հաջորդ տարվա սակագները վերանայելու ժամանակ ՀԾԿՀ-ին հնարավորություն կստեղծեն խնայողությունները սակագնի հաշվարկներից նվազեցնել և էդ չափով նվազեցնել սպառողներին հասնող էլեկտրաէներգիայի ծավալը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը։
Անդրադառնալով ոլորտում օպտիմալացումներին, ասաց․ «Կրճատումներն ինքնանպատակ չեն, օպտիմալացվում են բոլոր հաստաիքացուցակները։ Դա կբերի և խնայողություն և որոշ գումարներ կուղղվեն աշխատավարձերի բարձրացմանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը