12 11 2018

ՀՀԿ-ն մեծ աջակցություն ցուցաբերեց Փաշինյանին. Արթուր Ղազինյան

ՀՀԿ-ն մեծ աջակցություն ցուցաբերեց Փաշինյանին. Արթուր Ղազինյան

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցությանը:

Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«ՀՀԿ-ն կմասնակցի առաջիկա ընտրություններին` չնայած ունեին բոլոր հիմքերը ընտրությունները բոյկոտելու և Փաշինյանի իշխանությանը լրջագույն հարված հասցնելու համար։

ՀՀԿ-ն իր՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշումով, մեծ աջակցություն ցուցաբերեց Փաշինյանին և որոշակի չափով լեգիտիմացրեց այս ընտրությունները։

Հակառակ որոշման դեպքում Փաշինյանն ու իր թիմը կմնային ապագա գործընթացների միակ պատասխանատուն` լեգիտիմության խիստ կասկածելի ռեսուրսով և կյանքի շատ կարճ տևողությամբ։

Ինչի՞ համար էր պետք մասնակցել այս ընտրություններին, լեգիտիմացնել այն, դառնալ քննադատությունների թիրախ բոլոր քաղաքական ուժերի կողմից, եթե կարելի էր ուղղակի բոյկոտել, վերցնել time-out, վերակազամակերպվել և վերադասավորել ուժերը։

Արդյո՞ք սա քաղաքական սխալ հաշվարկի արդյունք էր, թե դեռ անցած տարվա նոյեմբերից սկսված գործընթացի և մեծ ծրագրի տրամաբանական շարունակություն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ