Մոսկվայում չեն բացառում, որ Արգենտինայում «Մեծ քսանյակի» գագաթաժողովի շրջանակում հնարավոր է տեղի ունենա ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:
Ռյաբկովը ընդգծել է, որ ռուսական կողմը պատրաստ է հանդիպմանը, և ամեն ինչ կախված կլինի ամերիկացի գործընկերների որոշումից:
Գագաթաժողովը կանցկացվի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը: Դրա շրջանակում պետք է կայանա նաև երկու պետությունների ղեկավարների հանդիպումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը