09 11 2018

Ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանին անտեսել ՀԱՊԿ կայքում․ «Հրապարակ»

Ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանին անտեսել ՀԱՊԿ կայքում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ պաշտոնական կայքում Հայաստանին վերաբերող հատվածում մի ուշագրավ դրվագ նկատեցինք։

Կայքի հենց առաջին էջում ներկայացված է Հավաքական անվտանգության խորհրդի անդամ երկրների անունները, որոնց դիմաց նշված է տվյալ երկրի ղեկավարի անունը։ Բայց Հայաստանի դեպքում այդ տողը դատարկ է՝ ՀՀ ղեկավարի անունը չկա նշված, միայն գրված է Հայաստան և վերջ։

Մյուսների դեպքում՝ Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան, ապա երկրի անվանման դիմաց նշված է տվյալ երկրի ղեկավարի անունը։ Բելառուսի դիմաց նշված է՝ Ալեկսանդր Լուկաշենկո, Ղազախստանի դիմաց՝ Նուրսուլթան Նազարբաև, Ղրղզստանի դիմաց՝ Սոորոնբայ Ժեենբեկով, Ռուսաստանի դիմաց՝ Վլադիմիր Պուտին, Տաջիկստանի դիմաց՝ Էմոմալի Ռահմոն, իսկ Հայաստանի դիմաց՝ ոչ մի անուն։

Հուսանք՝ սա տեխնիկական խնդիր կամ բացթողում է և իր մեջ որևէ քաղաքական ենթատեքստ չի պարունակում, հակառակ պարագայում կստացվի՝ սա արհամարհական վերաբերմունք է մեր երկրի ու նրա ղեկավարի նկատմամբ։ Թե ո՞րն է պատճառը, որ բոլոր անդամ երկրների ղեկավարների անունները նշված են, մեր վարչապետի անունը՝ ոչ, պարզ չէ։ Հազիվ թե այն պատճառով, որ մեր վարչապետը հիմա ժամանակավոր պաշտոնակատար է կամ հեղափոխության ճանապարհով է եկել իշխանության»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ