Նիկոլ Փաշինյանն անեմավատ բանն արեց, նա խոստացավա իշխանությունը փոխանցել ժողովրդին, բայց այդպես չարեց: Այս մասին նոյեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Ըստ ԱԻՄ առաջնորդի, առանց նոր ԸՕ-ի ընտրություններին գնալ չէր կարելի, քանի որ դա ամրագրված էր Կառավարության ծրագրում.
«Քո առաջարկած կառավարության ծրագիրն էր, պիտի ԸՕ-ն փոխվեր, հետո գնայինք ընտրությունների, տղա ջան , տաքացել ես կամ մի բաժակ ավել ես խմել, ասել ես դեկտեմբերին պիտի լինի ու վե՞րջ: Երկու անգամ վարչապետի թեկնածու առաջադրված և չընտրված մարդը կատարում է վարչապետի պարտականությունները, երկիրը ղեկավարվում է ուզուրպատորի կողմից, էդքան աթոռին կառչած կարելի՞ է լինել, ինչ աներես ես դու»,-ասաց Պարույր Հայրիկյանը՝ դիմելով վարչապետին։
Նա հավելեց, որ դա սահմանադրական նորմերի կոպտագույն խախտում է, և պետք չէ փոփոխություններ սպասել այդչափ աթոռապաշտ վարչապետից:
ԱԻՄ-ը որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին. «Դրամահավաքի խնդիրներ լուծելուց հետո ԱԻՄ-ը կմասնակցի, բայց անձամբ ես չեմ մասնակցելու ի նշան բոյկոտ էս խուժանության»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը