06 11 2018

Հուսով եմ, որ ՀՀ ղեկավարությունը դուրս կբերի իր ուժերը գրավված տարածքներից. Ալիև

Հուսով եմ, որ ՀՀ ղեկավարությունը դուրս կբերի իր ուժերը գրավված տարածքներից. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակի մասին: Այս մասին հայտնում է Азертадж-ը:

Աղդամի շրջանի հասարակայնության ներկայացուցիչների և արվեստի գործիչների հետ հանդիպման ընթացքում Ալիևը հերթական անգամ հավաստիացրել է, որ Ադրբեջանը ռազմական տեսակետից մտնում է ուժեղ պետությունների թվի մեջ՝ ոչ միայն Հայաստանի համեմատ, այլ նաև համաշխարհային մասշտաբով: Նա ընդգծել է ռազմական հզորությունն էլ ավելի մեծացնելու մտադրության մասին՝ համոզմունք հայտնելով, որ դա կարևորագույն գործոններից մեկն է բանակցությունների համար:

«Քանի որ, ցավոք, միջազգային իրավունքի նորմերը լիովին անտեսվում են: Մենք պահանջում ենք արդարությունը: Պահանջում ենք, որ մեր պատմական հողերն ազատվեն օկուպանտներից, և դրանք կազատվեն: Հուսով եմ, որ Հայաստանի ղեկավարությունը, ճիշտ վերլուծելով տարածաշրջանում ստեղծված իրադրությունը, դուրս կբերի իր օկուպացիոն ուժերը»- հայտարարել է Ալիևը:

Ալիևը նաև հիշեցրել է ապրիլյան պատերազմի մասին` նշելով, որ իրենց իբր հաջողվել է տարածքներ ազատագրել:

«Ապրիլյան մարտերը մեր մեծ հաղթանակն են: Դա վկայում է այն մասին, որ ադրբեջանական ժողովուրդը երբեք չի հաշտվելու օկուպացիայի հետ: Հայաստանի կրած ծանր ռազմական պարտությունն ավերեց վերջինիս՝ առանց այն էլ անկայուն հիմքերը: Դրա վառ օրինակն են այս տարվա գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ